«Գահերի խաղի» դերասանուհին Մերիլին Մենսոնին մեղադրել է բռնաբարության մեջ
КультураԴերասանուհի Էսմե Բյանկոն, որը հայտնի է «Գահերի խաղը» սերիալում մարմնավաճառուհու դերով, մեղադրել է ամերիկացի ռոք երաժիշտ եւ կոմպոզիտոր Մերիլին Մենսոնին (իսկական անունը Բրայան Հյու Ուորներ) սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ, հաղորդում է Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով դատարանի փաստաթուղթը:
«Ուորները բազմիցս թմրանյութեր է օգտագործել, ուժով եւ ուժի սպառնալիքներով ստիպել տիկին Բյանկոյին սեռական հարաբերություն ունենալ <...> Ուորները Բյանկոյին բռնաբարել է 2011 թվականի մայիսին», - նշված է հայտարարության մեջ:
Բյանկոյի խոսքով՝ Մենսոնի հետ նա առաջին անգամ ծանոթացել է 2005 թվականին։ 2007 թվականից Մենսոնը նրան առաջարկել է մասնակցել կինոնախագծերի՝ մերկ ֆոտոշարքերի դիմաց: 2009 թվականին դերասանուհին ժամանել էր «I Want to Kill you Like They Do in the Movies» երգի տեսահոլովակի նկարահանմանը, սակայն դրա փոխարեն, նրան ստիպել են ապրել Մենսոնի տանը, կրել միայն ներքնազգեստ, իսկ ուտելու եւ քնի փոխարեն նրան թմրադեղեր ու ալկոհոլ են ներարկել: