Մինչև երբ կշարունակվեն անձրևները. Եղանակի մասին
Հանրապետության տարածքում`
Մայիսի 3-4-ին առանձին շրջաններում, հատկապես՝ կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 1-2-ը, 5-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով, 2-4-ն՝ աստիճանաբար ցերեկը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Մայիսի 1-2-ը, 5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Մայիսի 3-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի մայիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 29.60C (1987 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 2.50C (1984 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 13.70C
Ավելին...