Հարությունյանի «արջի ծառայությունը» Փաշինյանին
Политика«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Պատերազմի հետևանքները պարզ էին հոկտեմբերի սկզբին, սակայն ՀՀ քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել, երեկ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Ավելի մեծ վնաս Նիկոլ Փաշինյանին հասցնել հնարավոր չէր, որովհետև Հարությունյանի խոսքերի մեկնությունից տպավորություն է ստեղծվում, որ պոպուլիզմից դրդված, քաղաքական անպատասխանատվության դասական օրինակով Հայաստանի իշխանությունը կանխատեսելի կոտորածի է ուղարկել հազարավոր հայորդիների, շարունակել է պատերազմը՝ կանխատեսելով նորանոր տարածքների կորուստ ու երկրի ինքնիշխանության փոշիացում։
Արայիկ Հարությունյանի հայտարարությունն անհրաժեշտաբար քաղաքական գնահատականի պետք է արժանանա՝ հնարավոր իրավական հետևանքներով։