Իրանը մտադիր է մեծացնել Թուրքիայի հետ առեւտրաշրջանառությունը մինչեւ 30 մլրդ դոլար
ЭкономикаԻրանը մտադիր է մեծացնել Թուրքիայի հետ առեւտրաշրջանառությունը մինչեւ 30 մլրդ դոլար: Այս մասին հայտարարել է իրանաթուրքական համատեղ առեւտրայի պալատի նախագահ Մեհրդադ Սաադաթը, հաղորդում է IRNA գործակալությունը:
Նա նշել է, որ 2020-ին երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը նվազել է կորոնավիրուսի պատճառով:
Նրա գնահատմամբ՝ 2020-ին արտահանումը կազմել է 2 մլրդ դոլար, ինչը զգալիորեն քիչ է՝ համեմատած նախորդ տարվա հետ:
Նրա խոսքով՝ երկու երկրներն ունեն մեծ պոտենցիալ եւ հնարավորություններ՝ մեծացնելու երկկողմ առեւտրի ծավալը մինչեւ 30 մլրդ դոլար: