Մահացել է «Անապատի սպիտակ արևը» ֆիլմի դերասան Կախի Կավսաձեն
КультураԿինոյի և թատրոնի վրացի հայտնի դերասան Կախի Կավսաձեն մահացել է 85 տարեկանում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին:
Փետրվարի կեսերին նրան հոսպիտալացրել էին Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում՝ երկկողմանի ծանր թոքաբորբով:
Անցյալ տարվա նոյեմբերին դերասանը կորոնավիրուսով էր հիվանդացել: Դեկտեմբերին դերասանի եղբայրը հայտնել էր, որ նա ապաքինվել է և իրեն լավ է զգում, թեև նրան արհեստական շնչառության սարքի էին միացրել:
Կախի Կավսաձեն ծնվել է երաժիշտների ընտանիքում: 1959 թվականին ավարտել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատերական ինստիտուտը:
Դերասանը նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում, որոնց թվում՝ «Դոն Կիխոտը» և «Անապատի սպիտակ արևը», որտեղ մարմնավորել է Աբդուլլահի կերպարը: