Ադրբեջանում գտնվող հայ գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին. Զառա Ամատունի
ОбществоԱդրբեջանում գտնվող հայ գերիները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին: Կապի այս միջոցն առաջին անգամ է գործարկվել: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց։
Ամատունին ասաց, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ, իսկ տեսագրությունները կատարվել են վերջին հանդիպումներին եւ փոխանցվել ընտանիքներին: