Մեկ տարվա ընթացքում Լիվերպուլը 46 միլիոն ֆունտ ստեռլինգի կորուստ է արձանագրել
Спорт«Լիվերպուլը» ներկայացրել է վերջին մեկ տարվա ֆինանսական հաշվետվությունը: 2020 թվականի մայիսին ավարտվող 12-ամսյա ժամանակահատվածի համար մերսիսայդցիները հարկերից առաջ 46 միլիոն ֆունտ ստեռլինգի վնաս են արձանագրել:
Նախորդ տարի ակումբի շահույթը կազմել էր 88 միլիոն ֆունտ, իսկ այս տարի՝ 42 մլն: Ակումբային մեդիաեկամուտները նվազել են 59 միլիոնով ՝ հասնելով 202 միլիոն ֆունտ ստեռլինգի, իսկ խաղերից ստացված հասույթը կազմել է 71 միլիոն:
Լիվերպուլի եկամտի անկումը կապված է կորոնավիրուսային համաճարակի ազդեցության հետ: Ակումբը համաճարակի ընդհանուր բացասական ազդեցությունը գնահատում է 120 մլն ֆունտ:
Միևնույն ժամանակ, «Լիվերպուլում» աշխատավարձերի ծախսերն աճել են՝ 310 միլիոնից դարձել են 325 միլիոն ֆունտ: