Կանաչին 10-20 դրամով էլ չի վաճառվում, թափում ենք ու տուն գալիս․ գյուղացիներ (տեսանյութ)
ЭкономикаԱրմավիրի մարզի Մարգարա գյուղի բնակիչները կանաչիները հավաքում են ու նույնիսկ 10-20 դրամով չեն կարողանում իրացնել։ Որոշ գյուղացիներ հավաքում են կանաչիներն ու տալիս անասուններին, որոշներն էլ նույնիսկ չեն հավաքում․ գիտեն՝ կամ չի վաճառվելու, կամ վաճառվելու է ընդամենը 10-20 դրամով։
Գյուղացիներն ասում են՝ նույնիսկ հողամասերն են վախենում մշակել․ իրենց հետ ո՛չ պայմանագիր կնքող կա, ո՛չ էլ իշխանությունն է ինչ-որ բանով աջակցում։ Պնդում են՝ իրենց խնդիրների հետ մենակ են մնացել։
Մանրամասները՝ տեսանյութում