Ադրիանոյի որդին հանդես կգա բրազիլական ակումբի երիտասարդական թիմում
Спорт«Ինտերի» բրազիլացի նախկին հարձակվող Ադրիանոյի որդին դարձել է «Գրեմիոյի» երիտասարդական թիմի խաղացող: Ֆուտբոլիստը ներկայումս 14 տարեկան է: Այդ մասին հայտնում է The Sun-ը։
Հիշեցնենք, որ 39-ամյա Ադրիանոն ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2016 թվականին։ Իր կարիերայի ընթացքում նա խաղացել «Ինտերում», «Պարմայում», «Ռոմայում», «Ֆլամենգոյում» և այլ ակումբներում։ Բրազիլիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 51 հանդիպում և դարձել է 29 գոլի հեղինակ։