Ապրիլի 25-ին Հայաստանի ողջ տարածքում իրականացվելու է համապետական ծառատունկ
ЭкономикаԱպրիլի 25-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացվելու է համապետական ծառատունկ։
Այս մասին տեղեկանցում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«Հանրապետության տարածքում իրականացվելիք ծառատունկին նախատեսվում է տնկել 300.000 ծառ։ Արագածոտնի, Արարատի, Լոռու, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում տնկվելու է 7000-ական տնկի: Արմավիրի և Տավուշի մարզերում նախատեսվում է տնկել 6000-ական տնկի, Գեղարքունիքում՝ 8000, Կոտայքի և Շիրակի մարզերում՝ 10 000-ական տնկի: Երևանում տնկվելու է 25 000 տնկի»,- նշել է Պետրոսյանը:
Եվս 200 000 տնկի ՇՄ նախարարությունը նախատեսել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրակրթական հաստատությունների և այլ գերատեսչությունների հետ համատեղ տնկել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բացառապես բոլոր մարզային անտառտնտեսությունների տնկարկներում (ավելի քան 60 հա)։
ՇՄ նախարարը հայտնել է նաև, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այդ օրն իր բակում, իր այգում ծառ տնկել՝ մի մասնիկը դառնալով համապետական այդ կարևոր միջոցառման։