Ռոման հյուրընկալվելիս պարտվեց Տորինոյին, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)
СпортԱ Սերիայի 31-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Տորինոյին» ու 1-3 հաշվով պարտություն կրեց։
Արդեն 3-րդ րոպեին Պեդրոյի փոխանցումից հետո Մայորալը բացեց հանդիպման հաշիվը, սակայն մինչ խաղավարտ հռոմեացիներին այլևս ոչինչ անել չհաջողվեց։
57-րդ րոպեին Սանաբրիան հավասարեցրեց հաշիվը, իսկ 72-ին Զազան առաջ մղեց տանտերերին։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Դիավարան երկրորդ դեղին քարտով հեռացվեց խաղադաշտից՝ «գայլերին» թողնելով տասը հոգով։
Հանդիպման վերջակետը դրեց Ռինկոնը՝ աչքի ընկնելով հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին։
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին՝ Պեդրոյի փոխարեն։