Սպասվում է անձրև և ամպրոպ. Եղանակը ՀՀ-ում
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 17-ին, 19-20-ը՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-21-ը պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: