Նոր Զելանդիան «Մատանիների տիրակալը» սերիալի նկարահանումների համար Amazon-ին 116 մլն դոլարի սուբսիդիա կհատկացնի
КультураՆոր Զելանդիան «Մատանիների տիրակալը» սերիալի նկարահանումների համար Amazon-ին 116 մլն դոլարի սուբսիդիա կհատկացնի, հաղորդում է Reuters-ը։
Երկրի կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ ի լրումն ավելի վաղ հաստատված 20 տոկոս դրամաշնորհին՝ կավելացվի ևս 5 տոկոսը։
Ըստ հաղորդման՝ Amazon-ը պլանավորում է իր Amazon Prime հոսքային հարթակում հեռարձակվելիք շոուի առաջին եթերաշրջանի նկարահանման համար ծախսել մոտ 465 միլիոն դոլար, որից 116 միլիոն դոլարը կփոխանցի Նոր Զելանդիայի կառավարությունը։
«Amazon-ի հետ համագործակցության արդյունքում ստեղծվում են բազմաթիվ աշխատատեղեր»,- ասված է տնտեսական և տարածաշրջանային զարգացման նախարար Ստյուարտ Նեշի հայտարարության մեջ:
Նշենք, որ սերիալի առաջին եթերաշրջանի նկարահանումները Օքլենդ քաղաքում սկսվել են դեռևս անցյալ տարի։