«Ճակատագրի հեգնանք» -ը կվերանկարահանվի հոլիվուդյան դերասանների մասնակցությամբ
КультураՌուսաստանցի ռեժիսոր Մարիուս Վայսբերգը կնկարահանի Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի անգլերեն տարբերակը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով «Ցենտրալ Պարթներշիփ» ընկերության մամուլի ծառայությանը:
«About Fate» խորագրով ֆիլմում նկարահանվելու են հոլիվուդյան դերասաններ Էմմա Ռոբերտսը և Թոմաս Մանը: Նկարահանումները նախատեսվում է սկսել այս տարվա ամռանը Բոստոնում:
«Ես շատ ուրախ եմ, որ մեր սովետական մշակութային ժառանգությունը այժմ կդառնա ամբողջ աշխարհի սեփականությունը: Ես երկար տարիներ աշխատում եմ այս նախագծի վրա, և վերջապես, շնորհիվ իմ գործընկեր Վլադիմիր Կոշելևի, մեզ հաջողվել է ստեղծել փայլուն սցենար»,- մեջբերում է Վայսբերգի խոսքերը մամուլի ծառայությունը:
Մարիուս Վայսբերգը ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր է, այնպիսի կատակերգությունների հեղինակ, ինչպիսիք են «Հիտլեր Կապուտ» և«Սերը մեծ քաղաքում» ֆիլմերը: