«Բավարիան» մոտ էր, սակայն չստացվեց. «ՊՍԺ»-ն ու «Չելսին» դուրս եկան կիսաեզրափակիչ
СпортՉԼ քառորդ եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ պարտվեց «Բավարիային», սակայն դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Մի քանի անգամ հյուրերի դարպասը գրավելու լավ հնարավորություն ուներ Նեյմարը, սակայն բրազիլացու հարվածից հետո փայլուն էր գործում դարպասապահ Մանուել Նոյերը: 41-րդ րոպեին Չուպո Մոտինգը պատժեց փարիզյան թիմին:
Հիշեցնենք, որ առաջին խաղում ՊՍԺ-ն Մյունխենում հաղթել էր 3:2 հաշվով: