Միք Ջագերը կորոնավիրուսային սահմանափակումների չեղարկման մասին երգ է ներկայացրել
КультураԲրիտանական The Rolling Stones ռոք խմբի վոկալիստ Միք Ջագերը և ամերիկյան Foo Fighters խմբի մենակատար, Nirvana-ի նախկին թմբկահար Դեյվ Գրոլը ներկայացրել են Easy Sleazy երգը, որը նվիրված է կորանավիրուսային սահմանափակումների մեղմացմանը: Ստեղծագործությունը հրապարակվել է Ջագերի յութուբյան ալիքում:
«Ցանկանում եմ կիսվել այս ստեղծագործությամբ, որում խոսվում է կարանտինից դուրս գալու և լավատեսության մասին: Շնորհակալությունը Դեյվ Գրոլին, որը նվագել է թմբուկով, բաս կիթառով և կիթառով: Շատ զվարճալի էր քեզ հետ աշխատել»,- տեսահոլովակի նկարագրության ներքո գրել է 77-ամյա երաժիշտը:
Ինչպես ներկայացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս ստեղծագործությամբ երաժիշտը յուրօրինակ ամփոփում է անում խիստ կարանտինային միջոցառումների ներքո անցած 12 ամիսներից հետո: Վերջինս հիշում է, թե ինչպես է համավարակի պատճառով ստիպված եղել հետաձգել հյուրախաղերը, ընտելանալ առանց հանդիսատեսի ֆուտբոլային հանդիպումներին, նոր ֆիլմերի առցանց պրեմիերաներին և ընկերների հետ տեսակապով շփվելուն: Երաժիշտը գանգատվում է նաև, որ ավելորդ քաշ է հավաքել կարանտինի ընթացքում և սկսել է հաճախակի հեռուստացույց նայել: Բացի այդ, նշում է, որ անցյալ տարվա ընթացքում իրեն հաջողվել է բարելավել խոհարարական հմտությունները