Ջոան Ռոուլինգն այս տարի նոր գիրք կթողարկի երեխաների համար
КультураԱնգլիացի վիպասանուհի Ջոան Ռոուլինգի նոր գիրքը երեխաների համար կթողարկվի 2021 թվականի հոկտեմբերի 12-ին: Այն կկոչվի «Սուրբծննդյան խոզը» (The Christmas Pig): Այս մասին հայտնում է Ռոուլինգի կայքը:
««Սուրբծննդյան խոզը» հուզիչ, արկածային պատմություն է իր խաղալիքի հանդեպ մի երեխայի սիրո և այն մասին, թե որքան հեռու նա կգնա, որպեսզի գտնի նրան: Դա առանձին պամություն է, որը կապ չունի Ռոուլինգի նախորդ պատմությունների հետ: Այն հարմար է 8 տարեկանից բարձր երեխաների համար»,- ասվում է գրքի նկարագրությունում։
Սյուժեի համաձայն՝ Ջեք անունով հերոսը սիրում է իր մանկական խաղալիքը՝ խոզուկը, որը միշտ իր կողքին է եղել: Սակայն Սուրբ Ծնունդի նախօրեին խաղալիքն անհետանում է: Ջեքը մեկնում է կախարդական ուղևորության՝ իր լավագույն ընկերոջը փրկելու համար: