Իտալիայում հայտնել են զբոսաշրջային տարեշրջանի բացման ամսաթիվը
ЭкономикаԻտալիայում զբոսաշրջային տարեշրջանը կարող Է սկսվել հունիսի 2-ին: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դա երկրի համար նշանավոր ամսաթիվ Է՝ Հանրապետության օրը:
«Ռեստարտը չի կարող պլանավորված լինել ավելի ուշ ժամկետի, այլապես հանգստացողների համար պայքարը տանուլ կտա մրցակից երկրներին»,-հայտարարել Է զբոսաշրջության նախարար Մասիմո Գարավալիան: Կառավարությունը քննարկում Է օտարերկրյա հյուրերին ընդունելու մի շարք պայմաններ, պարզաբանել Է պաշտոնյան: Ժողովրդականություն վայելող զբոսաշրջային վայրերի բնակիչների զգալի մասը պետք Է պատվաստվի: Այդ ընթացակարգը պետք Է նաև այն ճանապարհորդներին, որոնք ցանկանում են այցելել երկիր: Նաև նրանք պետք Է ներկայացնեն համապատասխան հավաստագիր: Այլընտրանքը COVID-19-ի թեստի բացասական արդյունքն Է:
«Ապրիլի վերջին մենք ձեռնամուխ կլինենք բնակչության պատվաստմանը Սորենտոյի ափին: Իմունացման մասին նաև խնդրում են խոշոր կղզիները, այդ թվում՝ Սիցիլիան և Սարդինիան»,-հայտարարել Է Գարավալիան: Զբոսաշրջության նախարարության պլանները պաշտպանում Է նաև երկրի վարչապետ Մարիո Դրագին: Նա հայտարարել Է, որ «ամառային մրցախաղը տանուլ չի տրվել», ուստի «կարևոր Է տարեշրջանին պատրաստվել և չհանձնվել»: Նախարարների կաբինետի ղեկավարը պատմել Է, որ եթե երկրում հանգստի ամառային վայրերի մեծամասնությունն արդեն ամրագրվել են իտալացիների կողմից, ապա օտարերկրյա զբոսաշրջիկների բացակայությունը հատկապես կորստաբեր կլինի «արվեստի քաղաքների համար»:
Մինչև ապրիլի 30-ը Իտալիայում գործում են քաղաքացիների՝ արտասահման մեկնելու սահմանափակումներ: Երկիր ժամանողները պետք Է հանձնեն կորոնավիրուսի անալիզ և պահպանեն կարանտին՝ ԵՄ-ի քաղաքացիների համար հնգօրյա, իսկ մյուս երկրների բնակիչների համար՝ երկշաբաթյա: Իտալիայում քննարկում են սահմանների բացման հնարավորությունը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար, սակայն դա կախված Է երկու երկրների համաճարակաբանական իրադրությունից, հայտնել Է Մասիմո Գարավալիան: