Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը
Общество82 տարեկան հասակում մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նավասարդյանը տևական ժամանակ հոսպիտալացված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: Նախնական տվյալներով նա մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից։
Արման Նավասարդյանը ծնվել է 1939 թվականի ապրիլի 6-ին: 1956-1960 թթ. սովորել է Վալերի Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում, 1974-1976 թթ. և 1988-1989թթ.՝ ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիայում, իսկ 2015-2018 թթ. եղել է Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի հայցորդ:
1991-1993 թթ. զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ փոխարտգործնախարարի պաշտոնը։ Ալժիրում, Սենեգալում, Ավստրիայում, Հունգարիայում, Լիբանանում զբաղեցրել է դիվանագիտական տարբեր պաշտոններ: