Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Այսօր հարթակ դուրս կգան գերծանր քաշային ծանրորդները
СпортՄոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցումային վերջին օրն է:
Հարթակ դուրս կգան գերծանր քաշային ծանրորդները: 87+ քաշային կանանց պայքարում Հայաստանը կներկայացնի Արփինե Դալալյանը, իսկ տղամարդկանց գերծանր քաշային կարգում հարթակ դուրս կգան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանն ու երիտասարդների աշխարհի հաղթող Վարազդատ Լալայանը: Անչափ հետաքրքիր պայքար է սպասվում նրանց ու Լաշա Տալախաձեի միջև:
Հիշեցնենք, որ այս պահին մեր ընտրանին թիմային հաշվարկում 4-րդն է: