Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց փոքր ոսկի, բայց ձախողեց հրում վարժությունում
СпортՄոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 109 կգ քաշային ծանրորդների պայքարում Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ՝ պոկում վարժությունում ցույց տալով 190 կգ արդյունք:
Հատկանշական է, որ Մարտիրոսյանը միայն 3-րդ մոտեցմամբ կարողացավ բարձրացնել 190 կգ-անոց ծանրաձողը:
Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը չկարողացավ հրել 227 կգ-անոց ծանրաձողն ու զրո ստացավ: