2020-ին Հայաստանի 21 գերատեսչությունում տրամադրվել է ավելի քան 23 մլրդ դրամ պարգևավճար (տեսանյութ)
Экономика2020 թվականին Հայաստանի 21 գերատեսչությունում տրամադրվել է ավելի քան 23 մլրդ դրամ պարգևավճար և խրախուսանք։ Ամենախոշոր պարգևավճարներ և դրամական խրախուսանքներ ստացած պետական կառույցների առաջին հնգյակը գլխավորում է Ոստիկանությունը, որին հաջորդում են Պետական եկամուտների կոմիտեն, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Արդարադատության նախարարությունն ու վարչապետի աշխատակազմը:
2020 թվականին միայն Պետական եկամուտների կոմիտեում բաժանվել է ընդհանուր 3․646․837․900 դրամ, իսկ եթե դոլարի վերածենք կլինի՝ մոտավորապես 6․730․000 դոլար: Այս գումարով հնարավոր կլիներ գնել օրինակ՝ առնվազն 3 իսրայելական արտադրության անօդաչու:
www.minfin.am կայքէջում պարգևավճարները 2 առանձին հոդվածով են՝ մեկը «Պարգևատրումներ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ», երկրորդը՝ «Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» անունով, այսինքն՝ նախատեսված քաղծառայողների համար: Ներկայացնում ենք նաև երկու հոդվածների տվյալների հանրագումարը: