Ադրբեջանական +994 կոդով ինձ զանգ եկավ, ասացին՝ տղեդ մեզ մոտ ա. անհետ կորած զինծառայողի հայր
ОбществоՈստիկանապետ Վահե Ղազարյանը քիչ առաջ դուրս եկավ Պաշտպանության նախարարության շենքից մոտեցավ անհետ կորած զինծառայողների հարազատներին, զրուցեց նրանց հետ և թույլ չտվեց՝ ԶԼՄ–ները լուսաբանեն։
Զրույցից հետո, անհետ կորած զինվորի հայրը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՊՆ–ում պատրաստ են իրենց ընդունել, բայց առանձին խմբերով՝ ամեն անգամ 10 հոգու. «Սկզբում պայմանն այնպես էր, որ Գլխավոր շտաբի պետը պետք է բոլորիս միասին ընդուներ, բայց հետո ասացին, որ առանձին-առանձին պետք է ընդունեն։ Քանի ժամ պետք է ինքն ընդուներ էդքանիս, կարող է առաջին տասը հոգուն ընդունի, հետո ասի՝ կներեք, գերագույն հրամանատարն ինձ կանչել է, պետք է գնամ»,– ասաց անհետ կորած զինվորի հայրը։
Վերջինս ասաց, որ նրանք հրաժարվել են այդ պայմանով հանդիպել ԳՇ պետի հետ, հանդիպման կգնան միայն այն դեպքում, եթե բոլորին միասին ընդունեն։ Խոսքը մոտ 50–60 մարդու մասին է. «Եթե մեր պայմանը չընդունվի՝ մնալու ենք այստեղ։ Գնանք տուն՝ ի՞նչ անենք»,- նեղսրտած ասաց անհետ կորածի հայրը՝ հավելելով, որ եթե բավարար ջանքեր ներդրվեին, տղաները շուտվանից այստեղ կլինեին:
Դիտարկմանը, թե պատճառաբանվում է, որ Ադրբեջանը վերջին պահին խախտել է պայմանավորվածությունն, ասաց. «Անընդհատ էլ պատճառը դա են բերում, իրենք էլ թող Քելբաջարը չտային, ինչի՞ տվեցին։ Նախքան Քելբաջար տալը, թող գերիներին ուզեին, ի՞նչն էր խանգարում իրենց»,- ասաց անհետ կորած զինծառայողի հայրը։
Ըստ վերջինիս՝ իր որդին ոչ թե զոհվել է կամ անհետ կորած է, այլ՝ գերի է. «Ադրբեջանական +994 կոդով ինձ զանգ եկավ, ասացին՝ տղեդ մեզ մոտ ա: Ինձ հետ խոսելուց 5 օր առաջ նույն ադրբեջանցին նույն համարով կապի է դուրս եկել իմ տղայի հետ անհետ կորած մի քանի ծնողներիր հետ: Իրենք ինչ գիտեին, որ մեր երեխեքը չկան, ես եմ կարող ա թաղել էի: Ուրեմն գերի ա: Զանգից հետո դիմել եմ ԱԱԾ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ նախօրեից անհետ կորածների հարազատները փակ են պահում ՊՆ շենքի մուքտը։ Նրանք պահանջում էին հանդիպում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։
Երեկ երեկոյան նրանց միացան նաեւ գերիների հարազատները, որոնք տեղեկություն էին ստացել, որ իրենց որդիները վերադառնալու են ռուսական խաղաղապահ զորքի հրամանատար Ռուստամ Մուրադովին Բաքվից Երեւան տեղափոխող օդանավով, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ օդանավով Երեւան է ժամանել միայն Մուրադովը։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, որ նախատեսվում է գերիների վերադարձ, մինչդեռ Ռուստամ Մուրադովը «Հրապարակ»-ի հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ գերիների վերադարձ պլանավորված չի եղել, իսկ իր այցը պլանավորված
Ավելին...