«Երանի բոլոր նրանց, ով կարող է էսօր գրկել ու շնորհավորել իր Մամային»․ Հայտնի անձանց ապրիլյոթյան շնորհավորանքները
ВидеоԱպրիլյոթյան խորհուրդը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է ընկալվում ու նշանավորվում։ Առաջին հերթին այդ օրը մարդիկ հիշում են իրենց մայրերին։ Օրվա ընթացքում շատերն են իրենց մայրիկների հետ լուսանկարներ տեղադրել։
Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը գրել է․ «Տոներից ինձ համար ամենաթանկն ու սիրելին՝ Մայրության տոնը։ Երանի բոլոր նրանց, ով կարող է էսօր գրկել ու շնորհավորել իր Մամային»։
Սցենարիստ Դիանա Գրիգորյանը տեղադրել է իր և մայրիկի, ինչպես նաև դստեր լուսանկարները՝ նախ շնորհավորելով իր մայրիկին, ապա նաև իրեն, որ անձամբ ինքն էլ հրաշալի դստեր մայր է։
Ս․ Օհանյանի տիկինը, որ տոնական օրերին աչքի է ընկնում շնորհավորական հրապարակումներով, տեղադրել է իր լուսանկարներից մեկը՝ մեջբերելով Սոֆի լորենի հետևյալ հայտնի խոսքերը․
«Կինը ո՛չ անկողնային սեփականություն է, ո՛չ էլ ներկած աչքերով, աման լվացող մեքենա: Կինը տղամարդու կյանքի ոճն է, մակարդակն ու կերպարը»։
Երգչուհի Մոնիկա Նազարյանը, որ բոլորովին վերջերս է մայրիկ դարձել, մայրերին շնորհավորել է մայրերին նվիրված իր գեղեցիկ երգով:
Ավելին...