Չելսին առաջատար է Ագուերոյի համար պայքարում
СпортՀարձակվող Սերխիո Ագուերոն, որն այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա «Մանչեսթեր Սիթիից», կարող է կարիերան շարունակել «Չելսիում»։
32-ամյա ֆուտբոլիստը կցանկանար մնալ Անգլիայում ու շարունակել հանդես գալ Պրեմիեր լիգայում։ Նա վստահ է, որ դեռ շատ բան կարող է ցույց տալ այս առաջնությունից։ Այդ պատճառով արգենտինացին նախապատվությունը կտա «Չելսիին»։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Դրա հետ մեկտեղ հարձակվողը հարաբերությունները չի փչացնի «Սիթիի» ու ակումբի երկրպագուների հետ։ Դրա համար նա կհրաժարվի ՄՅՈՒ կամ «Լիվերպուլ» տեղափոխությունից, եթե նրանցից առաջարկ ստանա։
Լոնդոնյան ակումն արդեն վաղուց հետաքրքրություն է ցուցաբերում խաղացողի նկատմամբ։ Նշվում է, որ «Չելսին» Ագուերոյին ուզել է գնել այն ժամանակ, երբ նա «Ատլետիկոյից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»։