Մոսկվայի դատարանը 3,3 միլիոն ռուբլով տուգանել է Twitter-ին
ПравоՄոսկվայի դատարանն այսօր 3,3 միլիոն ռուբլով տուգանել է Twitter սոցիալական ցանցին՝ անչափահասներին չարտոնված գործողություններին մասնակցելու կոչեր անող տեղեկատվությունը ջնջելուց հրաժարվելու համար:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Տագանյան շրջանի դատարանի մամուլի ծառայությունից:
«Դատարանը Twitter-ին մեղավոր է ճանաչել ՌԴ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 13 հոդվածի 41-րդ կետի 2-րդ մասով, այն է՝ տեղեկատվության հասանելիության սահմանափակման կարգի խախտում: Այդպիսով, ընկերությունը տուգանվել է 3,3 միլիոն ռուբլու չափով»,- հայտնել են դատարանից:
Ավելի վաղ ընկերությունը ևս մեկ անգամ տուգանվել էր՝ նույն խախտման համար 3,2 միլիոն ռուբլու չափով:
Հիշեցնենք՝ դատարանն այսօր քննել է «Ռոսկոմնադզոր»-ի երեք արձանագրություններն ընդդեմ Facebook և Twitter ընկերությունների`ՎԻՎՕ-ի 13.41 հոդվածի 2-րդ մասի համաձայն: Նշենք՝ հոդվածով նախատեսվող առավելագույն պատժաչափը կազմում է 4 միլիոն ռուբլի:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, «Ռոսկոմնադզոր»-ը մարտի 10-ին հայտարարել է Ռուսաստանում Twitter-ի արագության «առաջնային դանդաղեցման» սկիզբը` պայմանավորված այն փաստով, որ ծառայությունը չի հեռացնում երկրում արգելված բովանդակությունը: Գերատեսչությունը խոստացել է շարունակել սոցիալական ցանցի վրա ազդեցության միջոցները` ընդհուպ մինչև դրա արգելափակումը:
Միևնույն ժամանակ,«Ռոսկոմնադզոր»-ի էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում հսկողության վարչության պետ Եվգենի Զայցևը հայտարարել է, գերատեսչությունը պատրաստ է երկխոսություն վարել ընկերության հետ, սակայն այն չի պատասխանում հարցումներին և պահանջներին:
«Ռոսկոմնադզոր»-ի պնդմամբ՝ 2017 թվականից ի վեր սոցիալական ցանցը կարգավորիչի պահանջով չի հեռացրել «անչափահասներին ինքնասպանության դրդող բովանդակությունը, որը պարունակում է մանկական պոռնոգրաֆիա, ինչպես նաև տեղեկություններ թմրանյութերի օգտագործման մասին»:
Ողջ ընթացքում «Ռոսկոմնադզոր»-ին Twitter-ին ուղարկել է ավելի քան 28 հազար բողոք, սակայն արգելված տեղեկատվություն պարունակող 3168 նյութ դեռ չի ջնջվել:
Ըստ գործակալության, այս ամենի վերջին վառ օրինակը կարգավորիչի պահանջների ցուցադրական անտեսումն էր 2021 թ. մարտի 3-ին անչափահասներին զանգվածային ինքնասպանության դրդելու կոչերը հեռացնելու առնչությամբ: