ԲՀԿ-ն հավատարիմ է իր որդեգրած սկզբունքներին
Политика«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մշտապես կարևորել են հայ ռուսական հարաբերությունները և երբեք կողմ չեն եղել դրանք հարցականի տակ դնելու ցանկացած քայլի:
Օրերս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն անդադառնալով ԲՀԿ-ի կողմից վարվող հայ-ռուսական հարաբերություններին կրկին անգամ շեշտել է, որ կուսակցությունը հարցը մշտապես համարել է իր արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն դրույթներից մեկը և չի ընդունում կուսակցության հասցեին հնչեցվող հատվածային և այլաբովանդակ տեսակետները, որոնք իրականությունից կտրված լինելով խողաթյուրում են իրական պատկերը:
«Մեր քաղաքական ուժը հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելու և գործընկերային հարաբերությունները զարգացնելու ջատագովն է: Ուստի մեզ համար ընդունելի չեն այն էժանագին վերլուծությունները, որոնք իրականությունը խողաթյուրում են և տեղեկություններն այլ կերպ են մեկնաբանում»,- ասել է Մելքումյանը: