Կյանքից հեռացել է ըմբշամարտիկ, ԽՍՀՄ չեմպիոն Նազար Ալբարյանը
Спорт77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԽՍՀՄ չեմպիոն, օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ ազատ ոճային ըմբիշ, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հիմնադիրներից մեկը՝ Նազար Ալբարյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նազար Ալբարյանն ըմբշամարտով սկսել է զբաղվել 1959 թվականին։ 1962-ին լրացրել է ԽՍՀՄ սպորտի վարպետի նորման։ Վեց անգամ մասնակցել է ԽՍՀՄ առաջնություններին։ Նա 1967թ ԽՍՀՄ ժողովուրդների Սպարտակիադայի չեմպիոն է։ 1968թ մասնակցել է Մեխիկոյում կայացած օլիմպիական խաղերին։ Ազատ ոճի ըմբշամարտի 52 կգ քաշային կարգում հայաստանցի մարզիկը գրավել է 4-րդ տեղը։
Նազար Ալբարյանի հոգեհանգիստը և հուղարկավորությունը կկայանա նրա հայրենի Փարպի գյուղում (Արագածոտնի մարզ)։