Պետությունն իր հանձնառությունը չի կատարել. ԼՀԿ պատգամավոր
ПолитикаԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Սահմանամերձ համայնքներում բնակիչների օգտագործած գազի վարձավճարների կեսը օրենքով պետությունն է վճարում սահմանված չափաքանակով։ Հունվար ամսվա համար պետությունն իր հանձնառությունը չի կատարել, և բնակիչն է վճարել (տվյալ ամսվա ամբողջ չափով)։ Այդ խնդրով դիմել եմ կառավարության ղեկավարին' առաջարկելով հունվար ամսվա` պետության չկատարած վճարումները իրականացնել հաջորդ ամիսներին` այդպիսով թեթևացնելով սահմանամերձ բնակիչների առանց այն էլ ծանրացած հոգսերի մի փոքր մասը։