Արցախում վնասվածքներով 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց
ОбществоՄարտի 30-ին ժամը 04:55-ին Հանրապետական Բժշկական Կենտրոնից հաղորդում է ստացվել որ գիշերը, ժամը 04:00-ին իրենց մոտ են ընդունվել ՀՀ Արարատի մարզի 31-ամյա բնակիչ Ա.Մ.-ն՝ ձախից որովայնի ծակած վերքով, Երևան քաղաքի 44-ամյա բնակիչ Ա.Կարապետյանը՝ քթոսկրի կոտրվածք առանց տեղաշարժի և Ստեփանակերտ քաղաքի 39-ամյա բնակիչ Ս. Հ.-ն՝ ձախ նստատեղի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից։
Մեկնած քրեական հետախուզության բաժնի օպերլիազորը պարզել է, որ նույն օրը ժամը 03:50-ի սահմաններում Սասունցի Դավթի փողոցի թիվ 15 հասցեում տեղակայված «Սոֆիյա» առևտրի կենտրոնի ներսում վիճաբանություն է առաջացել մի կողմից Ա. Մ.-ի, Ս. Հակոբյանի, իսկ մյուս կողմից՝ Ա. Կ.-ի միջև, որին միջամտել են դեպքով չպարզված մի քանի այլ անձինք ևս, ինչի արդյունքում վերը նշված անձիք ստացած մարմնական վնասվածքներով դիմել են «Հանրապետական Բժշկական Կենտրոն»:
Շարունակությունը՝ այստեղ