Մյուլեր․ ԱՊԼ-ն գլխավոր լիգան է, բայց «Բավարիան» սովորաբար խնդիր չի ունենում անգլիական թիմերի հետ
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերն անգլիական Պրեմիեր լիգան համարում է գլխավորն աշխարհում։
«Ես հավանում են Անգլիայի առաջնության ինտենսիվությունը։ Պրեմիեր լիգայում ավելի շատ են թոփ-ակումբներ։ ԱՊԼ-ն աշխարհի գլխավոր լիգան է, բայց «Բավարիան» սովորաբար խնդիր չի ունենում անգլիական թիմերի հետ։
Չեմ կարծում, որ Անգլիայի թիմերը սուպերուժեղ են, բայց իհարկե մրցակցությունն այնտեղ ավելի սուր է, ամեն շաբաթ տեղի է ունենում խոշոր դիմակայություն։
Եթե համեմատենք Պրեմիեր լիգայի եւ Բունդեսլիգայի չորրորդ տեղի թիմերին, գավաթային խաղում շանսերը հավասար կլինեն»,- Մյուլերի խոսքը մեջբերում է բրիտանական dailymail-ը։