Ողջ ճշմարտությունը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ
ПолитикаՀայ֊թուրքական հարաբերություններում առկա մի քանի ճշմարտություն֊կանոններ
✅ Հայաստանը միշտ հայտարարել է, որ պատրաստ է վերականգնել հայ֊թուրքական դիվանագիտական հարաբերութկուններն՝ առանց նախապայմանների։ Նախապայմաններ միշտ դրել է Թուրքիան։
✅ Հայաստանը երբեք դեմ չի եղել հայ֊թուրքական տնտեսական հարաբերություններին։ Դեմ է եղել Թուրքիան, սահմանն արդեն 28 տարի փակել է Թուրքիան, Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի մասով վերապահում կատարել է Թուրքիան։
✅ Հայաստանը երբեք դեմ չի եղել տարածաշրջանային համագործակցությանը։ Դեմ է եղել Թուրքիան՝ խախտելով դեպի ծով ելք չունեցող պետության՝ միջազգային իրավունքով երաշխավորված, հարևան պետության տարածքով տարանցիկ հնարավորություն ունենալու իրավունքը։
✅ Թուրքիայի նկատմամբ Հայաստանը երբեք որևէ իրավունքի խախտում թույլ չի տվել։ Միջազգային իրավունքը կրկնակի խախտել է Թուրքիան՝ չճանաչելով իր իսկ կողմից կազմակերպված հայերի ցեղասպանությունը։
✅ Թուրքիայի նկատմամբ Հայաստանը երբեք ռազմական գործողություններ չի իրականացրել։ Ագրեսիա և միջազգային այլ հանցագործություններ Թուրքիան է կատարել Հայաստանի և հայերի դեմ՝ ակնհայտ սպառնալով ուժի կիրառմամբ և Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմում Ադրբեջան ուղարկելով կազմակերպված զինված ուժեր, վարձկաններ, ահաբեկիչներ և ռազմական տեխնիկա, ինչպես նաև գործնականում թուրքական դրոշների ներքո կատարելով պատերազմական հանցագործություններ։
✅ Այսպես կարող ենք երկար շարունակել... Ինքներս ենք որոշում՝ որ պետությունից սպասենք թշնամական գործողություններ, որի նկատմամբ փոխենք ինչ֊որ վերաբերմունք, բայց դա անելուց առաջ մի քիչ մտածենք, թե մեզ որ պետությունն ինչպես է վերաբերում ...
Հ.Գ. Ձեռքի հետ էլ կարդացեք 1918֊1920թթ. հայ֊թուրքական հարաբերությունների արխիվները։ Սեփական անհեռատես ու տգետ քաղաքականութունից շատ բան կսովորեք։
ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյան