Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 29-ից ապրիլի 4-ը
ԽՈՅԵՐ Աստղերը ձեզ հուշում են սիրային հարցերում ականջ դնել ձեր ներքին ձայնին, հատկապես, երբ հարաբերությունների ընթացքը հապճեպ որոշում է պահանջում։ Ձեր սիրտը հակված է առավել արագ եւ հստակ գնահատել իրավիճակը, քան գիտակցությունը։ Սրտով ընդունված որոշումը հետագայում կպարզեք, որ գիտակցված եւ արդարացված է եղել։
ՑԼԵՐ Դուք բավական տխուր տրամադրություն կունենաք, ինչը չեք կարողանա թաքցնել ձեր սիրելիից։ Հնարավոր է՝ այդ կերպ դուք փորձում եք խղճահարություն արթնացնել նրա մոտ։ Երբեմն հաճելի է ցուցարդել թուլությունը եւ սիրելիից ստանալ հոգատար վերաբերմունք։ Սակայն դուք պետք է հասկանաք, որ այսօր այդ հնարքը չի գործի։ Դուք ավելի շատ բանի կհասնեք ժպիտներով, քան արցունքներով։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Աստղերը ձեզ մեծ փոփոխություններ են խոստանում։ Հետաքրքիր ժամանակաշրջան է սպասվում ձեզ, երբ անհանգստությունները եւ խնդիրները կմնան անցյալում եւ դրանց փոխարեն հորիզոնում կհայտնվեն նոր հնարավորություններ եւ նոր մադրիկ, իսկ եթե ցանկանաք՝ նաեւ նոր սեր։ Այսօրվանից սկսած՝ ձեր կյանքը լի կլինի իրադարձություններով, որոնք կփոխեն ձեր հայացքները շատ բաների նկատմամբ եւ թույլ կտան կարգի բերել անձնական կյանքը։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ Աստղերը կօգնեն ձեզ հաղթահարել լարվածությունն ու դժվարությունները, որոնք վերջին շրջանում առաջացել են ձեր սիրային հարաբերություններում։ Սառույցը կոտրելու համար ձեզ բավական է սիրելիի հետ շփվելիս մի քիչ թեթեւություն եւ հումոր մտցնել։ Վերջ տվեք լրջությանը եւ խնդիրներին։ Միասին գնացեք կատակերգություն դիտելու կամ ցանկացած այլ տեղ, ուր կկարողանաք թուլանալ եւ սրտանց ծիծաղել։
ԱՌՅՈՒԾՆԵՐ Առյուծներին խորհուդ չի տրվում լինել այդքան համբերատար եւ հալած յուղի պես ընդունել սիրելիի բոլոր քմահաճույքները: Ավելի լավ է միանգամից ցույց տաք անհամաձայնությունը, քանի որ երեկոյան ամեն ինչ այնքան կկուտակվի ձեր մեջ, որ չեք կարողանա խուսափել մեծ սկանդալից:
ԿՈՒՅՍԵՐ Բառերը ձեզ պետք չեն գա ձեր սիրելիին սեր խոստովանելու համար։ Ձեր փոխարեն առավել խոսուն են ձեր աչքերը, հայացքը, շարժումները։ Մտապահեք ձեր ներդաշնակ վիճակը, որպեսզի հետագայում կարողանաք կրկին նման կերպ դրսեւորվել սիրելիի հետ շփվելիս։
ԿՇԵՌՔՆԵՐ Ձեր սրմատությունը իր գագաթնակետի վրա է, սակայն եթե այն ամբողջությամբ վատնեք սիրելիի հետ շփման ընթացքում, ապա հնարավոր է դիպչեք նրա ինքնասիրությանը։ Կույսերը պետք է առավելագույն դիվանագիտություն դրսեւորեն սիրելիի հետ հարաբերություններում։ Իսկ ավելի լավ է՝ բերանը փակ պահել այսօր։
ԿԱՐԻճՆԵՐ Աստղերը ձեզ խորհուրդ են տալիս սիրելիի հետ զբաղվել տնային գործերով։ Միասին հավաքել բնակարանը, ընթրիք պատրաստել։ Իհարկե, սա ձեզ ոչ այդքան ռոմանտիկ կթվա, սակայն եթե ստեղծագործաբար մոտենաք, ապա դրանք ձեզ շատ հաճելի եւ ուրախ պահեր կպարգեւեն։
Շարունակությունը՝ այստեղ