Այսօր մեկնարկել է «Կանանց քաղաքական առաջնորդության զարգացման հմտությունների ճանապարհով» ծրագրի իրականացման երկրորդ փուլը
ОбществоՍիրով ցանկանում ենք իրազեկել, որ այսօր Աղվերանի «Apricot» հյուրոնացային համալիրում՝ այս անգամ արդեն այլ մասնակիցներով ներկայացվածությամբ մեկնարկել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի և «People's party for Freedom and Democracy (VVD Internationaal)»-ի հետ համատեղ ջանքերով իրականացվող «Կանանց քաղաքական առաջնորդության զարգացման հմտությունների ճանապարհով» ծրագրի իրականացման երկրորդ փուլը:
Ինչպես և առաջին փուլի, այնպես էլ երկրորդ փուլի ընթացքում բանախոսությունների օրակարգը շոշափում էր ինչպես կանանց քաղաքական մասնակցության հոգեբանական, այնպես էլ իրավաքաղաքական շրջանակի ստատուս-քվոյի և դրա զարգացման նախադրյալներն ու հեռանկարները։
Այս համատեքստում հատկապես ուշադրության են արժանի՝
հուզական ինտելեկտի զարգացման առանձնահատկությունները անձնական և հասարակական մակարդակներում,
քննադատական մտածողության դերն ու նշանակությունը կանանց հասարակական և քաղաքական մասնակցության ակտիվացման գործընթացում առկա կարծրատիպերի հաղթահարման տեսանկյունից,
ինչպես նաև՝
կանանց քաղաքական մասնակցության ձևավորման էվոլյուցիայի և լիբերալ-ֆեմինիզմի գաղափարական ակունքների մասին համապարփակ տեղեկատվության ներկայացման տեսանկյունից։
Բանախոսություններով հանդես եկան քոուչ և թրեյներ՝ Քրիստինե Ասատրյանը և սոցիոլոգ Գայանե Ղազարյանը։
Հարկ ենք համարում նշել, որ ներկայացված բանախոսությունները անցկացվել են ինտերակտիվ և ներառական մեթոդաբանությամբ, ինչն էապես բարձրացրել է մատուցվող թեմաների արդիականությունը և ընկալման աստիճանը լսարանի կողմից։ Ծրագրի իրականացման մեթոբանության հիմքում ընկած է, հատկապես՝ իրավիճակային խնդիրների վերլուծությունը, դրանց մոդելավորումը տարաբնույթ վարքային մոդելների կիրարկման տեսանկյունից և այլն։
Բանախոսություններից զատ, ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվել են և շարունակելու են իրականացվել բանավեճեր, որոնք մասնակիցներին հնարավորություն են ընձեռում ոչ միայն ինքնարտահայտվելու, այլև՝ սեփական տեսակետները և վելուծությունները վիճարկելու համար։
Շարունակեք հետևել մեզ․․․