Ներդրողները Հրանտ Բագրատյանի գրառումից հետո Տավուշում 4 մլն դոլարի ներդրում չեն արել. Հայկ Չոբանյան․ (տեսանյութ)
ПолитикаՍահմանների հետ կապված հայտարարությունները բացասական ազդեցություն են ունենում ներդրումային միջավայրի վրա: Հանրային տեղեկատվության դերակատարությունը քիչ չէ այս գործում հաջողելու կամ չհաջողելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի մազրպետ Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ անասնապահության ոլորտում նախատեսված 4 մլն դոլարի ներդրումը չի կատարվել, բացի դրանից՝ նաև թռչնաբուծական համալիրի կառուցման համար նախատեսված ներդրումը չի կատարվել: Մարզպետը տեղեկացրեց, որ դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ՝ նշելով, որ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումից հետո որոշ ներդրողներ հրաժարվել են Տավուշում ներդրումներ անելուց։
«Եթե ես ներդրող եմ և այդ տարածքում ուզում եմ ներդրում կատարել, և ինչ-որ մեկը սուտ հայտարարում է, որ այդ տարածքները զիջվում են թշնամուն, ավելին, ինչ-որ մեկը սուտ հայտարարում է, որ այդ տարածքներում ադրբեջանցիներ կան հիմա, և ադրբեջանցիները մեր բնակիչներին խնդրում են, որպեսզի իրենց գոմերը կառուցեն ուրիշ տեղ, ի՞նչ պիտի անեմ ես՝ որպես ներդրող։ Ես պիտի գոնե մտահոգվեմ դրա մասին։ Ավելին, ես պիտի հրաժարվեմ այդ տարածքում ներդրում կատարել։ Սա խաղ չէ, մենք պետություն ենք կառուցում, հատիկ-հատիկ փոքր քարերով ամրոց ենք կառուցում, իսկ այսպիսի մի հայտարարությամբ դուք դնում ամբողջ մի պատ քանդում եք։ Պետք է հասկանանք, որ սա ուղղակի վնաս է մեր հանրապետությանը»,- նշեց մարզպետը։
Մանրամասները՝ տեսանյութում: