Նվազագույն աշխատավարձը կկազմի 320 հազար դրամ
Այս տարվա հուլիսից Երևանում կգործարկվի նոր Պարեկային ծառայությունը։
Կառավարության որոշմամբ հաստատվեցին պարեկային ծառայողների նվազագույն հաշվարկային աշխատավարձերի չափերը։ Հավատարիմ մնալով դեռևս 2020 թ-ին Ծառայության սովորողների համար հայտարարված ընդունելության ժամանակ հրապարակված նվազագույն հաշվարկային աշխատավարձի խոստմանը՝ այս որոշմամբ սահմանվել է նվազագույն հաշվարկային 320 հազար դրամ (հարկված՝ 245 հազար դրամ) աշխատավարձը։
Վարձատրության այս մոտեցումը միտված է ապահովելու նոր ստեղծվող ծառայության առջև դրված խնդիրների արդյունավետ լուծումը և նոր ծառայության գրավչության բարձրացումը։
Շարունակությունը՝ այստեղ