Գերմանիայի հավաքականում կորոնավիրի դեպք է գրանցվել, մարզումը չեղարկվել է
СпортՖուտբոլի Գերմանիայի հավաքականում կորոնավիրսով վարակման դեպք է գրանցվել: Covid-19-ի դրական թեստ է հանձնել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Յոնաս Հոֆմանը, հայտնում է Bild-ը:
Միջադեպի պատճառով Գերմանիայի հավաքականի առավոտյան մարզումը չեղարկվել է:
Մարտի 25-ին գերմանացիները 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում մրցելու են Իսլանդիայի հավաքականի հետ: J խմբում ընդգրկված են նաև Հայաստանի, Ռումինիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հավաքականները: