«Հայոց Արծիվները» շնորհավորել են Ղրիմի բնակիչներին և պաշտպանել Պուտինին
ПолитикаEadaily.com-ը գրում է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» ազգային-քրիստոնյա կուսակցությունը շնորհավորել է Ղրիմի և Ռուսաստանի քաղաքացիներին՝ Ռուսաստանի հետ վերամիավորման 7-րդ տարեդարձի կապակցությամբ և մաղթել , որ ռազմաքաղաքական և տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև հասնի կատարելության: Այդ մասին ասված է կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանի տարածած հայտարարության մեջ, որի մասին հայտնել է VERELQ տեղեկատվական-վերլուծական պորտալը:
Ինչպես, մասնավորապես, նշված է «Հայոց Արծիվների» առաջնորդի հայտարարության մեջ` մի քանի օր առաջ «ԱՄՆ անվանմամբ մարդկության համար կործանարար պետության նախագահ» ծերուկ Բայդենը, որը նաև ԼԳԲՏ համայնքի պաշտպանն ու աջակիցն է, իր վախկոտության և անգործունակության պատճառով Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին մարդասպան է անվանեց, ինչը պարզապես անընդունելի է:
«Մարդասպանը բոլոր ժամանակների ամերիկյան կառավարություններն են՝ իրենց դոլլարիզացված
նախագահներով և իրենց ռազմական-քաղաքական դաշինքով՝ ՆԱՏՕ-ով, որի նպատակն է ոչնչացնել անկախ ազգերն ու ինքնիշխան պետությունները: Այդ ԱՄՆ-ն է, որը տասնամյակներ շարունակ մղում է
անդառնալի պատերազմներ, կազմակերպում է գունավոր հեղափոխություններ աշխարհի գրեթե բոլոր անկյուններում, որի արդյունքում հազարավոր անմեղ մարդիկ են զոհվում», - նշել է Խաչիկ Ասրյանը հարց
տալով. «Ուրեմն ո՞վ է իսկական մարդասպանը»:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդը Պուտինի հասցեին ասված խոսքերի համար կոչ է արել ամերիկայի նախագահին պատասխան տալ:
Tsargrad.tv-ն գրում է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը կտրուկ է արձագանքել ԱՄՆ-ի նախագահի հայտարարությանը, որը ոչ բարեհունչ է խոսել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի մասին: Ըստ Ասրյանի, ԱՄՆ-ը պատասխանատու է աշխարհի շատ տարածքներում տիրող քաոսի համար, նա նկատվել է ԴԱԻՇ-ին (ահաբեկչական կազմակերպություն, որի գործունեությունը արգելված է Ռուսաստանի Դաշնությունում) և այլ ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու գործում: Այդ կապակցությամբ «Հայոց Արծիվներ» կուսակցության ղեկավարը Ռուսաստանի ղեկավարի վերաբերյալ Բայդենի հայտարարությունը համարել է աշխարհում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ սեփական պատասխանատվությունը ուրիշի վրա գցելու փորձ:
Մասնավորապես, Ղարաբաղում կռվող կամավորների ջոկատի հրամանատարն ասել է, որ ԱՄՆ-ի առաջնորդների մի ամբողջ խումբ է պատասխանատու Նագասակիի, Հիրոսիմայի միջուկային ռմբակոծությունների հազարավոր անմեղ զոհերի, Իրաքի և Լիբիայի առաջնորդների առանց դատի լինչի դատաստանի ենթարկելու համար: