Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակում Հայաստանի հետ սահմանին. նպատակը Հայաստանի Սյունիքի մա՞րզն է
Իրանական Azariha թելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակում Հայաստանի հետ սահմանին: Ըստ աղբյուրների՝ ավելի վաղ այդ ռազմական տեխնիկան կիրառել է Սիրիայում, իսկ այժմ զորավարժությունների պատրվակով տեղափոխվել է Հայաստանի հետ սահմանամերձ տարածք, փոխանցում է Yerkir.am-ը:
Իրանական լրատվամիջոցների կարծիքով՝ նպատակը Հայաստանի Սյունիքի մարզն է, և Իրանի զինված ուժերը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն իրանա-հայկական սահմանին:
Ըստ Azariha–ի՝ Անկարան և Բաքուն մտադիր են հարձակվել Սյունիքի վրա և վերացնել սահմանը երկու երկրների միջև: Իրանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանի միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունն իր համար կարմիր գիծ է: Լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար անհրաժեշտ է, որ իրանցի զինվորականներն անհապաղ տեղակայվեն հայ-նախիջևանյան սահմանի երկայնքով:
Շարունակությունը ՝ այստեղ