Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1257 նոր դեպք, մահացել է 24 մարդ
ОбществоՀայաստանում մարտի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1257 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 187441 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 822634 վերջին մեկ օրում` 5228 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 13427 պացիենտ. մեկ օրում ավելացել է 991-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 169727 անձ` վերջին մեկ օրում 242 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3416 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 871 է:
Ավելին՝ այստեղ