Հաֆթարը հայտարարել է, որ Լիբիայի կառավարումն անցնում է բանակին
ПолитикаԼիբիայի Ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը երկուշաբթի հայտարարել է, որ երկրի կառավարումը անցնում է բանակին:
РИА Новости-ն հայտնում է, որ Հաֆթարն այդ մասին հայտարարել է հեռուստատեսությամբ:
Անցյալ հինգշաբթի Խալիֆա Հաֆթարը քաղաքացիներին կոչ էր արել մերժել 2015-ին Սխիրաթում ձեռք բերված քաղաքական համաձայնությունը, որի արդյունքում ձևավորվել էր Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը: