Սեր, ատելություն, բաժանում. Մարտի 25-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
ВидеоԽՈՅԵՐ
Այս օրը ձեզ համար անակնկալներով լի կլինի: Ձեր սիրելին հումորի նուրբ զգացում ունի, այնպես որ` նրա նվերն էլ, բավականին, օրիգինալ կլինի:
ՑԼԵՐ
Այսօր դժվարությամբ կհաշտվեք որոշ գործոնների հետ, որոնք կապված են ձեր անձնական կյանքի հետ: Բայց եթե ձեզ հաջողվի դա անել, կհասկանաք, որ արժանի եք լիարժեք երջանկության:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր սիրելիի հետ հարաբերությունները նոր փուլ կանցնեն: Սա մի շրջան է, որի ընթացքում չեք ունենա վայրէջքներ կամ վերելքներ: Պարզապես, պետք է այնպես անեք, որ հարաբերություններն ավելի հետաքրքիր ընթացք ստանան:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեզ կթվա, որ այն, ինչ ունեք, քիչ է ու դուք ավելիին եք արժանի: Ձեր սիրելին չի կարողանա ձեզ տալ այն, ինչ սպասում եք, այնպես որ` ձեր բարկությունը կթափեք նաեւ նրա վրա:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այս օրը ճակատագրական կլինի ձեր եւ ձեր սիրելիի կյանքում: Նա կբացահայտի, թե որքան եք դուք իրեն սիրում, դուք էլ կհականաք, թե որքան է նա ձեզ սիրում: Աշխատեք վաղվա օրն էլ միասին անցացնել` թե ֆիզիկապես, թե հոգեպես:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա խոսել հավերժության մասին: Ձեզ համար մի փոքր անհասկանալի կլինեն նրա մտքերը: Եթե ցանկանում եք, որ նա մտածի, թե դուք նրան հասկանում եք, պարզապես, գլխով արեք` որպես համաձայնության նշան:
Շարունակությունը՝ այստեղ