Գերմանիայի Մ-18 հավաքականի գլխավոր մարզիչը գլխավորեց «Բայերը»
Հոլանդացի մասնագետ Պետես Բոսը հեռացվել է Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչի պաշտոնից, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գերմանական ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել անհաջող արդյունքների պատճառով:
«Բայերի» գլխավոր մարզիչ է նշանակվել Գերմանիայի մինչև 18 տարեկանների հավաքականը գլխավորող Հանես Վոլֆը:
58-ամյա Պետես Բոսը 2018 թվականից էր գլխավորում «Բայերը», որը Բունդեսլիգայի 26-րդ տուրից հետո 40 միավորով 6-րդ տեղում է: Նախորդ 10 խաղերում թիմը բոլոր մրցաշարերում տարել է ընդամենը 2 հաղթանակ, կրել 6 պարտություն ու գրանցել 2 ոչ ոքի: