Լավրովը հայտարարել է Ռուսաստանի հետ ԵՄ հարաբերությունների խզման մասին
Բրյուսելը ոչնչացրել է հարաբերությունները Մոսկվայի հետ, հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր չինացի գործընկեր Վան Յիի հետ բանակցություններից հետո:
Եվրոպայում կան միայն մի քանի երկրներ, որոնք առաջնորդվում են ազգային շահերով և Ռուսաստանի հետ գործընկերային երկխոսություն են վարում, մնացածը ոչնչացրել են առկա բոլոր մեխանիզմները:
«Քանի դեռ մենք չունենք փոփոխություններ արևմտյան ճակատում, Արևելքում մենք ունենք շատ ինտենսիվ օրակարգ, որն ամեն տարի հարստանում է», - ավելացրել է նա: Միևնույն ժամանակ, Լավրովն ասել է, որ Մոսկվան պատրաստ է վերականգնել կապերը, եթե Եվրամիությունը որոշի վերացնել ծագած անոմալիան:
Վերջերս Եվրամիության և Ռուսաստանի հակասությունները թեժացել են՝ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Բրյուսելը նոր հակառուսական պատժամիջոցներ է մտցրել: ՌԴ ԱԳՆ֊ն դրանք անվանել է «փակուղի և անօրինական ճանապարհ» և խոստացել պատասխանել դրանց: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Կրեմլը վստահ է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը չի հասնում իր նպատակին: