Երկու անձանց պաշտոններից ազատումը չափազանց բացասական կերպով է ազդել պատերազմի ընթացքի վրա.Սեյրան Օհանյանն անուններ տվեց
Երկու անձանց պաշտոններից ազատումը չափազանց բացասական կերպով է ազդել մարտական գործողությունների ընթացքի վրա. առաջինը ԳՇ պետ Մովսես Հակոբյանն է, որը երկարատեւ փորձառություն ունի ՊԲ-ում զորամասի հրամանատարից մինչեւ ՊԲ հրամանատար, մյուսը ՊԲ հրմնատար գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանն է, որը երկարատեւ փորձռություն ունի ՊԲ-ում: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Կառուցվածքային փոփոխությունները, կենտրոնական ապարատի ուռճացումը, որոշ մարտական զորամասերի կրճատումը որոշ ուղղություններում բացասական է ազդել, հատկապես հակառակորդի գլխավոր ուղղությունում մեր պաշտպանական խնդիրների իրականացման վրա:
Ինչ է նշանակում, երբ Հայաստանի այսօրվա ղեղակավրը երբ Մովսես Հակոբյանից ազատվում է, ասում է՝ ես ուզում եմ հներից բոլորից ազատվեմ: Պաշտպնության նախարարը քաղաքական պաշտոն է, նախարարը պետք է լինի քաղաքական թիմի անդամ, իսկ Գլխավոր շտաբը ղեկավարում է զորային կառույցը, նա պետք է լինի անփոփոխ, ըստ իր ստորագրած պայմանագրի տարիների: Կառավարության ղեկավարը չի նշանակում, որ հներ նշանակում է փորձ, մարտական ունակություններ, պաշտոնների հետ մեկտեղ համապատասխան աշխարհայացք, ռազմական թատերաբեմը պատկերացնելու ունակություններ:
Միաժամանակ փոխելով նախարարին եւ ԳՇ պետին, մենք բերում ենք նրան, որ մեկը կարող ա ասել, որ նոր եմ նշանակվել, մյուսն էլ կարող է ասել՝ լիարժեք չեմ տիրապետում: Սրանով մենք ԳՇ պետի պաշտոնն էլ ենք քաղաքականացնում, դարձնում ենք քաղաքական թիմի անդամ»,-ընդգրեց նախկին նախարարը: