Իվիցա Օլիչը՝ ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ (ֆոտո)
Խորվաթիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Իվիցա Օլիչը նշանակվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Այդ պաշտոնում 41-ամյա մասնագետը կփոխարինի բելառուս Վիկտոր Գոնչարենկոյին, որն օրեր առաջ էր հեռացել ԲԿՄԱ-ից:
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Իվիցա Օլիչը 2003-2006-ը հանդես է եկել ԲԿՄԱ-ում՝ 116 խաղում խփելով 44 գոլ: 2017-2021-ը նա աշխատել է նաև Խորվաթիայի հավաքականի մարզչական շտաբում: