Հայտնի են Երևանի գլխավոր մասնագետ բժիշկների անունները
ОбществоԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 18-ին որոշում է ստորագրել, որի համաձայն մի քանի անձի Երևան քաղաքի գլխավոր մասնագետի կոչում է շնորհվել։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով առողջապահության ոլորտում ձեռք բերված հաջողությունները, մասնագիտական ունակությունները և երկար տարիների աշխատանքային փորձը.
1. Երևան քաղաքի բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների և հաշմանդամության կանխարգելման, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքները կանոնակարգելու նպատակով.
1) Քրիստինա Ռաֆայելի Ջամալյանին շնորհել Երևան քաղաքի գլխավոր ալերգոլոգի կոչում,
2) Լիդիա Գրիգորի Գիմոյանին շնորհել Երևան քաղաքի գլխավոր նյարդաբանի կոչում,
3) Իզաբելլա Ֆրունզեի Վարդանյանին շնորհել Երևան քաղաքի գլխավոր ատամնաբույժի կոչում,
4) Արշակ Գառնիկի Ղազարյանին շնորհել Երևան քաղաքի գլխավոր վարակաբանի կոչում,
5) Վահագն Արամի Գևորգյանին շնորհել Երևան քաղաքի գլխավոր բժիշկ-լաբորանտի կոչում,
6) Տիգրան Աշոտի Քամալյանին շնորհել Երևան քաղաքի գլխավոր անոթային վիրաբույժի կոչում,
7) Աշոտ Կորյունի Եղոյանին շնորհել Երևան քաղաքի գլխավոր թոքաբանի կոչում:
2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Սերգեյ Ուռումյանին Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի կոչում շնորհելու մասին» հ.4319-Ա, «Անդրեյ Սեյրանյանին Երևան քաղաքի գլխավոր սոնոգրաֆիստի կոչում շնորհելու մասին» հ.4324-Ա, «Արեն Բաբլումյանին Երևան քաղաքի գլխավոր ուրոլոգի կոչում շնորհելու մասին» հ.4326-Ա, «Զարինե Տեր-Պողոսյանին Երևան քաղաքի գլխավոր լաբորանտի կոչում շնորհելու մասին» հ.4329-Ա, «Կարեն Պետրոսյանին Երևան քաղաքի գլխավոր միկրովիրաբույժի կոչում շնորհելու մասին» հ.4337-Ա, «Արթուր Բաղդասարյանին Երևան քաղաքի գլխավոր սեքսապաթոլոգի կոչում շնորհելու մասին» հ.4339-Ա, «Էլմիրա Գևորգյանին Երևան քաղաքի գլխավոր նյարդաբանի կոչում շնորհելու մասին» հ.4340-Ա, «Սպարտակ Գամբարովին Երևան քաղաքի գլխավոր վիրաբույժի կոչում շնորհելու մասին» հ.4342-Ա, «Սերգեյ Միրզոյանին Երևան քաղաքի գլխավոր նյարդաբանի կոչում շնորհելու մասին» հ.4348-Ա, «Արա Ասոյանին Երևան քաղաքի գլխավոր վարակաբանի կոչում շնորհելու մասին» հ.4349-Ա, «Ալբերտ Բալասանյանին Երևան քաղաքի գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի կոչում շնորհելու մասին» հ.4351-Ա և «Արզուքան Քոչարյանին Երևան քաղաքի գլխավոր ստոմատոլոգի կոչում շնորհելու մասին» հ.4355-Ա որոշումները»։