Տեսախցիկը ֆիքսել է ողբերգական ավտովթարը, երբ բեռնատարը մխրճվում է «Ֆլեշ» բենզալցակայանի մեջ (Video)
Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է մարտի 16-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի տեսանյութը, որը ֆիքսվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է բեռնատարը բախվում «Բոգդան» ավտոբուսին, այնուհետև մխրճվում «Ֆլեշ» բենզալցակայանի մեջ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 16-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել էին «Բոգդան» և Foton մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, իսկ Foton-ը մխրճվել էր հարևանությամբ գործող «Ֆլեշ» բենզալցակայանի մեջ՝ նյութական վնաս պատճառելով թե՛ բենզալցակայանին, թե՛ այնտեղ կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել
Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ՀՆՓԱԻԿ 17-րդ փրկարարական ջոկատը Հրամանատար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ, և թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Աղասի Բարսեղյանի գլխավորությամբ:
Վթարի հետևանքով բենզալցակայանի մեջ մխրճված ավտոմեքենայի ուղևորը, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ իրեն ավտոմեքենայից դուրս էր նետել, երբ վարորդը հայտնել էր, որ մեքենայի արգելակների հետ խնդիր է առաջացել և իրեն նետելով ավտոմեքենայից՝ տեղում մահացել էր, 2 հոգի էլ տեղափոխվել էին հիվանդանոց:
Շարունակությունը՝ այստեղ