Նազիկ Ամիրյանին վերագրված մեղադրանքները հնարածին են. Փաստաբան
Մամուլում 19.03.2021 թվականին տարածվել է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունը, որ Նազիկ Ամիրյանի կողմից խարդախության, կանխամտածված սնանկության, խաբեության վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այդ մասին նշվում է Նազիկ Ամիրյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունում՝ ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի 19.03.2021 թվականի մամուլին տված հաղորդագրության:
«Արձանագրում եմ, որ Նազիկ Ամիրյանին վերագրված մեղադրանքները հնարածին են, ոչ մի աղերս չունեն օրենքի, իրավունքի և իրականության հետ: Սա հերթական հաշվեհարդարի փորձն է Արցախի հերոսի ընտանիքի նկատմամբ՝ բխող բոլոր իրավական հետևանքներով»,- նշված է փաստաբանի հայտարարությունում: