13 տարեկանից ցածր երեխաների համար կստեղծվի Instagram-ի առանձին տարբերակ
Facebook-ը նախատեսում է ստեղծել Instagram-ի հատուկ տարբերակ՝ 13 տարեկանից ցածր երեխաների համար: Ընկերությունն արդեն փորձարկել է նմանատիպ տեխնոլոգիա Messenger Kids հավելվածում, որտեղ մեծահասակները կարող են հետևել, թե ում հետ է շփվում իրենց երեխան:
«Մենք նախատեսում ենք ծնողների կողմից վերահսկվող համակարգ ներմուծել նաև Instagram, որպեսզի երեխաները կարողանան կապ պահպանել ընկերների հետ, հայտնաբերել նոր հոբբիներ, հետաքրքրություններ և ավելին»,-Facebook-ի ներկայացուցիչ Ջո Օսբորնի խոսքերը մեջբերում է Bloomberg-ը: